ՆԱՏՕ-ի անդամները դադարեցրել են հետախուզական տվյալներ փոխանցել Վաշինգտոնին՝ Գրենլանդիայի առնչությամբ Դոնալդ Թրամփի հավակնությունների և դաշինքի ներսում վստահության վատթարացման պատճառով՝ հաղորդում է բրիտանական I Paper պորտալը։ Եվրոպական երկրների հետախուզական մարմինները մտահոգություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել կղզին ուժով գրավելու փորձի համար։               
 

Ճիշտ նույն կերպ, ինչպես այսօր, պետական լրատվամիջոցները լռում էին Բաքվի հայերի կոտորածի մասին

Ճիշտ նույն կերպ, ինչպես այսօր, պետական լրատվամիջոցները լռում էին Բաքվի հայերի կոտորածի մասին
15.01.2026 | 11:17

36 տարի առաջ այս օրերին Սովետական Միության գլխավոր թերթերից մեկը՝ «Իզվեստիան», գրում էր այն մասին, թե ինչպես են Կովկասով, Անդրկովկասով և Միջին Ասիայով մեկ դիմավորում Բաքվից հայ փախստականներին.

«Մինվոդիի օդանավակայանում չվացուցակից դուրս վայրէջք է կատարել Ան-24 ինքնաթիռը, որով ժամանել են 35 կին, 3 երեխա և 10 տղամարդ՝ Բաքվից փախստականներ։

«Երկրորդ օրն է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնովոդսկից ինքնաթիռներ են վայրէջք կատարում, որոնք բերում են Բաքվի հայազգի բնակիչներին»։

«Հունվարի 16-ին Կրասնովոդսկ է ժամանել «Սովետական Կալմիկիա» լաստանավը, որի վրա 900-ից ավելի մարդ կար, իսկ ժամը 18:00-ին մոտ սպասվում էր «Սովետական Նախիջևան» լաստանավի ժամանումը, որի վրա ենթադրաբար 1000-ից ավելի մարդ կա» և այլն, և այլն։

Այսքանը նկարագրում էին, բայց այդպես էլ որևէ տեղ չէր հիշատակվում, թե այդ ինչո՞ւ Բաքվի հայերը մեկ էլ հանկարծ որոշեցին ձմեռվա կեսին իրենց հայրենի քաղաքը, իրենց տները թողնել ու փախնել։

Ինչո՞ւ էին փախչում հաճախ տան շորերով միայն, առանց վերարկու։

Սովետական երկրորդ կարևորագույն թերթը «Պրավդայից» հետո՝ «Իզվեստիան» այդ հարցի պատասխանը չէր տալիս։

Ճիշտ նույն կերպ, ինչպես այսօր՝ Հայաստանի Հանրապետության պետական լրատվամիջոցները լռում են Բաքվի հայերի կոտորածի մասին, որը սկսվեց 1990 թվականի հունվարի 13-ին և շարունակվեց համարյա մինչև հունվարի լույս 20-ի գիշերը։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ